Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Ով ինչպես է հիշվելու պատմության մեջ

Ով ինչպես է հիշվելու պատմության մեջ
27.06.2025 | 12:00

Աշխարհն էլ փուլ գա, միևնույն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված պատմության մեջ, որովհետև կայացած գիտնականը Երրորդ Հանրապետության առաջին Նախագահն է, ում օրոք անհավասար պատերազմում փայլուն հաղթանակ է գրանցվել, ազատագրվել է Արցախը, վերագործարկվել է Կովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի միակ ատոմակայանը, ում նկատմամբ խորը հարգանք ունեին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների, ԱՊՀ ու եվրոպական պետությունների ղեկավարները:

Նախագահ Տեր-Պետրոսյանի վրա Նիկոլի գռեհիկ հարձակումները նման են այն երևույթին, երբ սպիդով հիվանդը փորձում է այլոց նույնպես վարակել, որպեսզի իր դժբախտությունը միայնակ չտանի:

Նիկոլը գիտի չէ՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ ինքն ով է, պատմության մեջ ինչ կերպարով է արձանագրված. մեկը, որ պարտվել է պատերազմը, հանձնել է Հայրենիքը, ուրացել է զոհվածների արյունը, ուրացել ու անարգել է նախնյաց հիշատակը:

Մեկը, որի հետ Ալիևը վարվել է այնպես, ինչպես պարսիկ ֆուռի վարորդներն են վարվում «տեցի կռուգի» ապրանքների հետ:

Մեկը, որին Ռուսաստանը երբեք չի հարգել և օգտագործել է՝ որպես ճղած բոթասի թայ, իսկ Արևմուտքը՝ որպես թոշակառու անառակի զուգագուլպա:

Մեկը, որին տված մեղրեցիների բնութագրումը հայ ժողովրդի առնվազն 80 տոկոսի լեզվին է՝ 24/7 ռեժիմով:

Նիկոլը լավ գիտի՝ ինքն ով է, նախկին նախագահները՝ ովքեր են և ով ինչպես է հիշվելու պատմության մեջ: Քաղաքական ու բարոյական սպիդով հիվանդը խռխռում է միակ հույսով, որ հասարակության մեջ գոյություն ունի իր նմանների զանգված, որին կարելի է հրամցնել, թե երկիրը միշտ է եղել աղբանոց, ինքն էլ ուղղակի այդ աղբանոցի շարունակողն է:

Ընդունեք, որ Հայոց պատմության ամենամեծ թյուրիմացության կոչման հետ հաշտ ապրելը ոչ հոգեբանական, ոչ էլ քաղաքական տեսանկյունից հեշտ բան չէ, անգամ եթե խոսքը վերջացած անասունի մասին է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ